«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սահմանային բնակավայրերի կենսունակության պահպանման առաջնահերթությունը

Սահմանային բնակավայրերի կենսունակության պահպանման առաջնահերթությունը
04.05.2024 | 10:19

Սահմանագծումն ու սահմանազատումը միջպետական հարաբերությունների թերևս ամենաբարդ և խնդրահարույց ոլորտն է, որի մասին կարծիք հայտնել, խորհուրդ տալ և գնահատականներ հնչեցնել կարող են միմիայն հատուկ այս գործի բանիմաց մասնագետները: Դա պահանջում է հիմնարար գեոդեզիական գիտելիքներ և փորձ, քարտեզագրության ասպարեզում աշխատանքային հմտություններ և ժամանակակից տեխնիկական ու տիեզերական գործիքների տիրապետման կարողություններ: Գիտակցելով այս իրողությունները, հասկանալի պատճառներով աշխատում եմ ՀՀ-Ադրբեջան սահմանների հետ վերջին ամիսներին ծավալված բուռն ներքաղաքական պայքարի վերաբերյալ մեկնաբանություններ չտալ: Սակայն կա ևս մի կարևոր հանգամանք, այս գործընթացը նաև քաղաքական է՝ տարածաշրջանային և միջազգային նշանակությամբ: Այս հանգամանքը արդեն նկատի ունենալով, փորձեմ որոշ դիտարկումներ ներկայացնել քաղաքագիտական ասպեկտով: Ալմա Աթայի հռչակագիրը կնքվել է ԽՍՀՄ ինքնափլուզման ակտի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրից հետո՝ դեկտեմբերի 21-ին: Այս հռչակագրի նպատակն էր ազդարարել խորհրդային կայսրության տեղում ԱՊՀ-ի, որպես միջազգային կազմակերպության կազմավորումը: Իհարկե, ընգծված է նաև սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, որն միութենական հանրապետությունների սահմաններին է վերաբերում: Բնականաբար, հարց է ծագում՝ ճի՞շտ է արդյոք այս փաստաթուղթը դնել սահմանների ճշտման հիմքում: Պատասխանը միանշանակ չի կարող լինել: Մերձբալթյան հանրապետությունների համար՝ միանշանակ այո, խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների պայմաններում վարչական սահմանները վերածել միջպետական սահմանի՝ ընդհանրապես խնդիր չի կարող առաջացնել: Տարածքային վեճեր և կիսապատերազմական-կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող հանրապետություններում վարչական սահմանները մեխանիկորեն միջպետական սահմանի վերածելը կարող է նոր հակամարտությունների առաջացման պատճառ դառնալ: Չէ՞ որ միութենական հանրապետությունների սահմանները դրանք պետության ներսի սահմաններ էին, ոչ մի նշանակություն չունեին էներգետիկ, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային կոմունիկացիաներ ուղիները, եթե դրանք մի քանի հարյուր մետր այս ու այն կողմում էին հայտնվում: Հայաստան-Ադրբեջան սահմանը այն ժամանակ չէր կարող նման խնդիրներ առաջացնել, նրանք անկախ պետություններ չէին և կառավարվում էին մեկ կենտրոնից: Հասկանալի է, որ նախկին վարչական սահմանների մեխանիկական վերարտադրումը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համար կարող է կենսական բարդ իրավիճակ առաջացնել և հանգեցնել այդ բնակավայրերի դատարկմանն ու ամայացմանը: Ավելի ճիշտ կլինի հետևյալ դիրքորոշումը. «Հիմք ընդունել նախկին միութենական հանրապետությունների տարածքը և սահմանները, սակայն նախկին վարչական սահմանները միջպետականի վերածելու գործընթացում առաջնորդվել սահմանային բնակավայրերի կենսունակության պահպանման առաջնահերթությամբ»: Քանի դեռ նոր է սկսվել գործընթացը, մյուս հատվածներում հնարավոր է նման համաձայնության գալ ադրբեջանական կողմի հետ, բացառված չէ, որ սահմանների որոշակի փոփոխություններն ընդունելի լինեն նաև Ադրբեջանի համար: Շատ լավ կլինի, եթե երկկողմանի հրաժարվեն նաև անկլավ-էքսկլավների վերականգնումից: Այդ աննորմալության վերականգնումը նոր խնդիրներ է առաջացնելու: Պետք է լինել ճկուն և իրատես, մերկապարանոց հայտարարությունները միլիմետր-սանտիմետր հողեր չտալու մասին, հիշեցնում են տխրահռչակ «ոչմիթիզականությունը», որի տակից մինչև այսօր դուրս չենք գալիս:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ